Արմեն Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Ինչ է տալիս նիկոլ փաշինին «սահմանային իրավիճակը»
Նիկոլ փաշինը, որ իր ամբողջ «ժուռնալիստական» կյանքում եղել է ադրբեջանաթուրքական քարոզչական շահերի սպասարկու (բավական է հիշել «հժ»-ում նրա թեկուզ 20 տարվա վաղեմության տխրահռչակ հոդվածները ու ոչ միայն), այսօր ԱԽ նիստում այլոց մեղադրեց, թե՝ «ադրբեջանական տեղեկատվական պայքարի գործակալներ» են, բլա-բլա-բլա…
Թողնենք այդ աբսուրդ և բացառիկ ցինիզմով լցոնված մեղադրանքը և այս անգամ հակիրճ նշումներով կենտրոնանանք նիկոլ փաշինի «բլա-բլա-բլա…»-ի, եթե կուզեք՝ վերջին օրերի բլբլոցի վրա:
Ի՞նչ է տալիս նիկոլ փաշինին իր «կիրթ ու կառուցողական» յոլդաշ-կարդաշ Ալիևի կողմից Սիսիանի ու Վարդենիսի մատույցներում հրահրած «սահմանային իրավիճակը»:
Այդ իրավիճակը, որը փաշինը բնորոշում է՝ «ճգնաժամ», ի դեպ, միանգամայն հավանական է, որ հրահրվել ու կառավարվում է նիկոլ փաշին – իլհամ ալիև ուղիղ պայմանավորվածությամբ և, այսպես ասենք՝ «փոխանցումներով»:
Ըստ այնմ, ալիևը փորձում է Հայաստանից պոկել հնարավոր առավելագույնը, քանի դեռ անվանապես ՀՀ ղեկավար է համարվում իր բռնած «ջեքփոթ», իր «շահած լատարե» նիկոլ փաշինը:
Իր հերթին, նիկոլ փաշինը ձգտում է իրավիճակից մզել, քամել առավելագույնը: Ի՛նչ է նրան տալիս այդ իրավիճակը:
Ամենից առաջ, ստեղծված իրավիճակը գալիս է տեղեկատվական-քարոզչական առաջին պլան և հանրային կարծիքը, հանրային ընկալումը հիմնականում սևեռվում է դրա վրա:
Դա թույլ է տալիս առնվազն քողարկել, վարագուրել կամ հետին պլան մղել ինչպես վերջին պատերազմի հետևանքների հետ կապված մեղադրանքները, բուն պատերազմի հետ կապված սուր հարցադրումներն ու քննադատությունները: Ու դա, չնայած այն բացահայտ իրողության, որ կոնկրետ Սև լճի, Ներքին Շորժայի մոտ ադրբեջանական զինված ստորաբաժանումների ներխուժումը նիկոլ փաշինի վարած «պայմանավորված պատերազմի» ուղիղ հետևանք է:
Միաժամանակ, ստեղծված իրավիճակը նիկոլ փաշինին լրացուցիչ հնարավորություն է տալիս օրնիբուն «ներկա գտնվել» քարոզչական-տեղեկատվական հոսքերում, օրումեջ ելույթներ ունենալ, խոսել «սահմանի վիճակի» ու իր կամ իր «իշխանության» կողմից իբրև թե ձեռնարկվող քայլերի մասին:
Կարճ ասած՝ ամբողջ երեկո, արենայում նիկոլ փաշինն է, իր անմիջական կամակատարներով հանդերձ (արսեն թորոս, կգմս-արայիկ և այլ ուսապարկեր):
Ու առանձնապես չի խոսվում այն մասին, որ մեր մեջ ասած՝ Հայաստանը, որպես ինքնիշխան պետություն, այն աստիճան է վերացվել նիկոլ փաշինի ու նրա թավշյա հերձվածողների կողմից, որ պետության ղեկավար համարվողի կարգավիճակով բացեիբաց ասում է, թե երկիր ներխուժած թշնամական զինված ստորաբաժանումը ոչնչացնելու կամ վնասազերծելու փոխարեն… օրերով բանակցություններ է վարում՝ դրանց հեռանալու թեմայով: Հա, ու բանակցություններն էլ ոչ թե ՀՀ իշխանություն համարվողն է վարում, այլ… ռուսական խաղաղապահ ուժերի զինջորական ներկայացուցիչը:
Բացի այդ, նիկոլ փաշինը, որ հարկադրված էր լինելու շարունակ հակադարձել իրեն ու իր խմբոնին ուղղված լրջագույն ու ծանրակշիռ մեղադրանքներին, հիմա, ստեղծված իրավիճակի հետ կապված, ինքն է առաջնահերթ մեղադրանքներ «կրակում», թե բա՝ «ներքին շահարկումնե՜ր…», «ադրբեջանական տեղեկատվական պայքարի գործակալնե՛ր…»:
--
Առհասարակ, այս ծաղրախեղանքը կարող է դադարել միայն մեկ պարագայում. Նիկոլ փաշինին ու նրա խմբոնին ոչ միայն իշխանությունից հեռացնելով, այլև իրենց միակ արժանի տեղը՝ կալանավայրում դնելով, առայժմ, որպես «պետական դավաճանության և իշխանության ուզուրպացման» համար մեղադրվողների:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը