14 05 2021

Ու՞մ ենք պետք մենք, եթե չկա Հայաստանը. Սամվել Ֆարմանյան

Ու՞մ ենք պետք մենք, եթե չկա Հայաստանը. Սամվել Ֆարմանյան

Քաղաքական-հասարակական գործիչ Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ խոսելով  Հայաստանի համար կռվելու և չհանձնվելու անհրաժեշտության մասին։

 

Գրառումը ներկայացնում ենք ստորև․

«Արյան, դավաճանության ու ամոթի այս խառնարանում չեմ հանձնվում։

Ու՞մ ենք պետք մենք, եթե չկա Հայաստանը: Ու՞մ են պետք հետոյի հուշերը, գրքերն ու զրույցները, թե ինչու այսպես եղավ ու ովքեր էին մեղավոր: Մեր աչքի առա՞ջ: Մեր լռության ներքո՞: Հայաստանն այդքան սիրելով ու նրա փրկության համար գոնե մեկ անգամ վերջին կռիվը չտվա՞ծ:

Ի՜նչ աշխարհ, ի՜նչ շահեր, ի՜նչ քաղաքականություն, ի՜նչ հյուսիս ու արևմուտք, ի՜նչ հին ու նոր: Սա ուրիշ հարց է: Ուրիշ պահ է: Հյաստանի լինել-չլինելու հարցն է: Դառնանք Հայաստանի լուռ ու անզոր գերեզմանափորը եւ հետո շալվար հագած ման գանք ու գնանք մեր կանանց ծոցը մտնե՞նք: Ու ի՞նչ ասենք:

Հարգում եմ բոլորիդ: Շատ բան հասկանում եմ: Որոշ բաներ չեմ էլ ուզում հասկանալ: Կամ-կամ: Եթե Նիկոլը որոշել է, որ պետք է լինի ինքը, ու չլինի Հայաստանը, մենք պիտի կոնկրետ ասենք՝ կամ Հայաստանն ու մենք, կամ ոչ մեկս:

Վերջ։

#antinikol»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ