Մի քանի օր է խախտվել է Հայաստանի ինքնիշխան տարածքը։ Ես ամեն օր կապ եմ ունենում Սյունիքի համայնքապետների հետ, քիչ առաջ խոսել եմ Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի հետ․ իրավիճակը լարված է։ Պարոն Ապիտոնյան, խնդրում եմ Ձեր ելույթի ժամանակ պատասխանել՝ որտեղ է պաշտպանության նախարարը։ Ես հասկանում եմ, որ Հյուսիսային պողոտայում լանչ է անում, ժամանակ չունի պատասխանելու շատ կարևոր հարցերի։ Այս մասին ԱԺ արտահերթ նիստում ասաց ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը