Գեղամ Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Դուք ճանաչո՞ւմ եք Արթուր Գագիկի Հարությունյանին։ Չեք ճանաչո՞ւմ։ Արթուրն իմ մանկության ընկերն է։ Նա ինձնից փոքր է երեք տարով։ Արթուրի մարմինը ընտանիքին են հանձնել միայն երեկ։ Այսօր Մեմորիալ սգո սրահում Արթուրի, մեր Արթուրի հոգեհանգիստն է։ Արթուրը թողեց մորը, կնոջը, ինը եւ տասնմեկ տարեկան երեխաներին եւ գնաց պատերազմ։ Գնաց՝ հավատալով նիկոլի եւ Արծրունի ստերին։
Գնալուց ժամեր առաջ, կեսգիշերից էլ անց, կանգնած ցայտաղբյուրի մոտ զրուցում էինք։ Հոկտեմբերի սկիզբն էր։ Նա հետաքրքրվում էր Աբգարով, ես ասում էի՝ նա ապահով տեղում է։ Արթուրը հիացած էր նիկոլով, հավատացել էր ստերին։ Նա հավատացել էր Արծրունի ստերին։ Տեսնո՞ւմ ես՝ մերոնք ինչ են անում, մտել են Շահումյան։
Ես չէի ընդհատում։ Եթե իմանայի, որ մտածում է մարտի դաշտ մեկնելու մասին, կփորձեի ներկայացնել իրականությունը։ Լռեցի։ Ուզում էի հավատա այդ ստերին։ նիկոլ, արծրուն, ո՞նց եք քնում։ Արթուրը հավատաց ձեր ստերին ու թողնելով երկու մանկահասակ երեխա՝ զոհվեց։
Նրա մարմինը դեկտեմբերից Մեծամորում է եղել ու չեք հանձնել ընտանիքին։ Դուք ուզում եք ընտրություններին մասնակցե՞լ։ Հիմա Գագիկն ու Էմման բոլորի մեջ իրենց հորն են փնտրելու։ նիկոլ դու դեռ ուզում ես վարչապետ ընտրվե՞լ։ Արթուրը զոհվեց, տեսիլքով եկավ, մտավ մեր տուն ու բարեւեց, շրջվեցի, ժպտում էր, ձեռքին մեծ եւ փոքր երկու տոպրակներով։ Ես հասկացա, թե ինչ էր եկել ասելու Արթուրը, իմ մանկության ընկեր Արթուրը, իմ հարեւան Արթուրը։ Ես չէի ուզում հավատալ, որ Աբգարս ու Արթուրը զոհվել են։ Արթուր ջան՝ կկարոտեմ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը