13 05 2021

Մինչև ընտրությունները այս իշխանության օրոք կարող ենք կորցնել մեր հայրենիքի նորանոր տարածքներ․ Վազգեն Մանուկյան

Մինչև ընտրությունները այս իշխանության օրոք կարող ենք կորցնել մեր հայրենիքի նորանոր տարածքներ․ Վազգեն Մանուկյան

«Հայրենիքի փրկության շարժման» առաջնորդ Վազգեն Մանուկյանը անդրադարձել է Սյունիքում տեղի ունեցող իրադարձություններին։

Մանուկյանի հայտարարությունը ստորև․

«Հարգելի՛ գործընկերներ,

Սյունիքում տեղի ունեցող իրադարձությունները ցույց են տալիս մեր երկրին սպառնացող լուրջ վտանգներ: Մինչև ընտրությունների օրը մենք այս իշխանության օրոք կարող ենք կորցնել մեր հայրենիքի նորանոր տարածքներ:

Մեր հետագա անելիքները քննարկելու նպատակով վաղը՝ մայիսի 14-ին, ժամը 17:00-ին, Հայրենիքի փրկության շարժման խորհրդի անդամներին հրավիրում եմ խորհրդի նիստի:

Հարգանքով՝

Վազգեն Մանուկյան

13.05.2021 թ.»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ