13 05 2021

Ես տեսնում եմ ոչ ադեկվատ վարքագիծ իշխանության կողմից հույսները դրել են Ռուսաստանի վրա․ Մելիք-Շահնազարյան



Այս պահին Ադրբեջանը փորձում է լուծել իր համար երկու կարևոր խնդիր։ Առաջինը՝ ունենալ գերիշխող դիրք այն տարածքում, որը Հարավային կովկասի տրանսպորտային ուղիների սիրտն է և ստիպել Հայաստանին բացել Մեղրիի միջանցքը։ Երկրորդը՝ Ադրբեջանը ամրապնդում է ինքն իրեն Քարվաճառի և Քաշաթաղի շրջանում, որովհետև ադրբեջանցիները փաստացի հնարավորություն չունեին հանք մուտք գործելու՝ փաստացի գրավելով հայկական Քարվաճառի և Քաշաթաղի շրջանները։ Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց քաղաքագետ Հրանտ-Մելիք Շահնազարյանը

«Ստեղծված իրավիճակում իշխանությունները բառացիորեն ոչինչ չեն անում։ «Ես տեսնում եմ ոչ ադեկվատ վարքագիծ։ Երեկ ամբողջ օրը նրանք մեղադրեցին լրատվամիջոցներին խուճապ տարածելու մեջ, երեկոյան ասում են ճգնաժամային իրավիճակ, իսկ այսօր տեսանք, որ արտգործնախարարը շնչակտուր վազում է կառավարությունում»,– ասաց Մելիք-Շահնազարյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ