ՊՆ-ն և ԱԱԾ-ն հերքել են ոչ թե մարտական գործողությունների, բիրավորների, զոհերի առկայության մասին պտտվող ապատեղեկատվությունը: Իսկ մինչ իրադրության վերաբերյալ ամբողջական գնահատական տալը տեղի է ունեցել իրադրության գնահատում և տրվել է ամբողջական տեղեկատվություն: Երեկ առավոտյան Ադրբեջանի Զինված ուժերը սադրիչ գործողություն են իրականացրել և հատել ՀՀ պետական սահմանը Սև լճի հատվածում. ուզում եմ ասել, որ երեկվանից, ըստ էության, իրադրության էական փոփոխություն չկա և իրադրությունը շարունակում է մնալ նույնը: Այս մասին, այսօր՝ մայիսի 13-ին, կառավարության նիստի սկզբում հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
Նա մասնավորապես, նշեց. «Դա նշանակում է, որ Սև լճի մերձակայքում կան ադրբեջանցի զինվորներ և այնտեղ նաև մեր զինվորների ներկայություն կա մեծ թվով: Բայց ուզում եմ ասել, որ իրադրությունը ռազմական էսկալացիայի չի հասել, այսինքն փոխհրաձգություն և բախում չկա: Երեկվանից տարվում է աշխատանք ադրբեջանցի զինվորներին այդ տարածքից դուրս բերելու ուղղությամբ»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը