Ադրբեջանցիները չեն բավարարվելու իրենց ձեռքբերածով և շարունակելու են վերցնել նոր տարածքներ: Լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ադեկվադ» կուսակցության վարչության անդամ Լիլիթ Թումանյանը:
«Մի քանի անգամ արված նախազգուշացումը, որ Նիկոլ Փաշինյանի հռչակած խաղաղությունը,թե այլևս պատերազմ չի լինելու և հաշտ ու հանգիստ ենք ապրելու, կեղծ է և սուտ, արդեն իրականություն է դառնում: Պատահական չէ, որ ադրբեջանցիները հիմա են փորձում օգտվել իրավիճակից՝ հաշվի առնելով տարածաշրջանային լարվածությունը»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը