ArmLur.am-ը գրում է․
«Համացանցում քիչ առաջ լուրեր տարածվեցին, որ Սյունիքի մարզում լարված իրավիճակ է տիրում: Տեղեկությունների համաձայն, մարտեր են ընթանում Իշխանասար համայնքում, որտեղ հակառակորդը նաև առաջխաղացում ունի: ArmLur.am-ը տևական ժամանակ է փորձում է այս տեղեկությունը ճշտել տարբեր աղբյուրներից: Պաշտպանության նախարարությունից մեր զանգերին չեն պատասխանում, Սյունիքի մարզպետարանից ասացին, թե առաջիկայում մարզպետը հայտարարությամբ հանդես կգա:
Սակայն մեզ հաջողվեց զրուցել Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի հետ, որը մանրամասներ հայտնեց տեղի ունեցած միջադեպից»:
Մանրամասները՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը