Նիկոլ Փաշինյանը շատ վաղուց սկսել է իր քարզարշավը։ Այդ հնարավորությունը, ցավոք, ունի միայն Նիկոլ Փաշինյանը, որովհետև նա վարչապետ է և միշտ դա կարող է քողարկել, որ ինքը որպես վարչապետ գնում է մարզերում իրավիճակին ծանոթանալու։ Դա իրականում մաքուր քարոզարշավ է, և իր հայտարարություններն էլ նախընտրական քարոզչություն է։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց բիզնես խորհրդատու Արեն Ափիկյանը։
Նրա խոսքով, Նիկոլ Փաշինյանը մանիպուլացնելու մեծ մասնագետ է․
Մարդկանց վրա այդ մանիպուլյատիվ մեթոդները կազդեն, թե՝ ոչ հարցին, Արեն Ափիկյանը նշեց․ «Այն ինչ տեղի ունեցավ երեք տարիների ընթցքում և հատկապես 44-օրյա պատերազմից հետո, երբ ամեն օր մարդկանց խաբում էին, թե հաղթում ենք, ադեկվադ մարդիկ հիասթափվեցին են Նիկոլ Փաշինյանից։ Նորմալ մարդը հասկանում է, որ եթե գնա և ընտրի նրան ստորագրում են նրա տակ ինչ որ արել է Փաշինյանը երեք տարում»,- ասաց նա։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը