Բաքուն վերադարձրել է բոլոր հայ ռազմագերիներին: Այն մասին հայտարարել Է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը՝ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:
Պատերազմից հետո գերեվարված հայ զինծառայողներին նա անվանել է «դիվերսանտներ, որոնք ապօրինաբար մուտք են գործել Ադրբեջանի տարածք»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը