10 05 2021

Սասուն Միքայելյանին հորդորեք՝ կա՛մ կենսագրությունը փոխի, կա՛մ ներողություն խնդրի. Նարեկ Մանթաշյան

Սասուն Միքայելյանին հորդորեք՝ կա՛մ կենսագրությունը փոխի, կա՛մ ներողություն խնդրի. Նարեկ Մանթաշյան

Նարեկ Մանթաշյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Որպեսզի հասկանաք, թե ինչ կարգի սուտասան են այսօրվա իշխանությունները...

Ուրեմ այսօր ԱԺ ում Սասուն Միքայելյանը հարցազրույցա տալիս և հայտարարում է, որ ինքը նախագահ Քոչարյանի տարիներին կրելա զրկանքներ ու բանտերումա եղել.

Ես չեմ ալարել ու Վիքիպեդիայից հանել եմ նրա պաշտոնական կենսագրությունը...

Ստորև՝

1996-1999 թվականներին եղել է Հրազդանի քաղաքապետ։ 1999-2003 թվականներին եղել է Ազգային ժողովի պատգամավոր (թիվ 54 ընտրատարածք), Ազգային ժողովի պետա-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Միասնություն» խմբակցության, ապա «Հայաստան» պատգամավորական խմբի անդամ։ 2003-2007 թվականներին եղել է Ազգային ժողովի պատգամավոր (թիվ 41 ընտրատարածք), Ազգային ժողովի պետա-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ Խմբակցություններում և պատգամավորական խմբերում չի ընդգրկվել։ 2007-2012 թվականներին եղել է Ազգային ժողովի պատգամավոր՝ թիվ 25 ընտրատարածքից։

2008 թվականի մարտի 4-ին ՀՀ Ազգային ժողովի համաձայնությամբ՝ ներգրավվել էր որպես մեղադրյալ «Մարտի 1-ի» գործով և կալանավորվել էր[3]։ Դատապարտվել է 7 տարվա ազատազրկման։ 2011 թվականին համաներմամբ ազատ է արձակվել։

Հ.Գ Ռոբերտ Քոչարյանը ՀՀ նախագահ է եղել 1998-2008թթ:

Հ.Հ.Գ Սյուզի Բադոյան, որպես ԱԺ ում աշխատող լրագրող խնդրում եմ ստախոսին հորդորել, կամ կենսագրությունը փոխի, կամ ներողություն խնդրի կեղծիքի համար...

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ