«Հայաստան» դաշինքի ստեղծման նպատակը միասնական ուժերով և ջանքերով նախևառաջ փորձել գնահատել իրավիճակը ստեղծված երկրում և դրան համարժեք լուծումներ առաջարկել։ Երեկվա հանրահավաքը շատ ոգևորիչ էր, ես այնտեղ զգացի էներգետիկան մարդկանց, ովքեր մեծ սպասումներ և մեծ ակնկալիքներ ունեն, և մենք փորձելու ենք ամեն ինչ անել, որպեսզի այդ մարդկանց հույսերը արդարացնենք։ Yerevan.Today-ի հետ հարցազրույցի ժամանակ ասաց ԱԺ պատգամավոր «Վերածնվող Հայաստան» կուսակցության փոխնախագահ Աննա Գրիգորյանը։
Խոսելով իր հասցեին հնչող մեղադրանքների մասին, Գրիգորյանը նշեց․
«Ինձ քննադատողներին ես հարցնում եմ՝ 2018 թվականի և 2021 թվականի միջև որևէ տարբերություն չկա՞, մենք ապրե՞լ ենք մեր առօրյա կյանքով, նույն հունո՞վ է ընթացել մեր կայնքը այս երեք տարիների ընթացքում, իհարկե՝ ոչ։ Մեր երկրում աղետ է տեղի ունեցել։ Հետևաբար երբ դու քո որոշումները կայացնում ես, կայացնում ես հիմնվելով քո սկզբունքների հիման վրա և այն իրավիճակի վրա, որ այդ պահին գոյություն ունի։ Այո, ես 2018 թվականին «Իմ քայլը» դաշինքով առաջադրվել էի Սյունիքում, որպես պատգամավորի թեկնածու, բայց ես չէի կարող իմ հստակ դիրքորոշումը չարտահայտել։ Ես ծնվել, մեծացել եմ Կապանում, իսկ Կապանի բոլոր ռազմավարական նշանակության բարձրունքները հանձնված են թշնամուն։ Այս համատեքստում այլ որոշում ես չէի կարող կայացնել։ Քննադատողները թող ասեն՝ այս իրավիճակում ինչ որոշում նրանք կկայացնեին»,-ասաց Գրիգորյանը։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը