Հույս ունեմ «Հայաստան» դաշինքը լինելու է արդյունավետ։ Ընդդիմադիր դաշտը հիմա համախբվում է և մի քանի ընդդիմադիր կենտրոններ են ձևավորվում։ Այս մասին Ազատության հրապարակում Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց «Ազգային օրակարգ» կուսակցության նախագահ Արա Հակոբյանը։
Նրա խոսքով, Նիկոլ Փաշինյանին իշխանազրկելու նպատակը կիրականացվի։
«Ռոբերտ Քոչարյանը կարողացել է ճգնաժամային իրավիճակները հաղթահարել և լինել արդյունավետ։ Այնպես որ կարծում եմ ընդդիմադիր դաշտի համախմբման պարագայում այդ թվում այս դաշինքը կկատարի արդյունավետ դերակատարումը, որը սպասում ենք»,- ասաց Հակոբյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը