06 05 2021

Վստահ եմ, որ մենք ԵԱՀԿ ՄԽ-ի հետ մոտ ժամանակներս կկարողանանք լուծել գերիների հարցը. Լավրով

Վստահ եմ, որ մենք ԵԱՀԿ ՄԽ-ի հետ մոտ ժամանակներս կկարողանանք լուծել գերիների հարցը. Լավրով

Ղարաբաղում ռուս խաղաղապահներն ամեն ինչ անելու են, որպեսզի լուծեն ՝շփման գծի որոշման, այդ թվում՝ դրա ճշգրտման հարցում փոխշահավետ պայմանավորվածությունների ապահովման հետ կապված առկա հարցերը։ Այդ մասին Երևանում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգայ Լավրովը:

«Միայն դրանից հետո Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանի սահմանազատում հնարավոր կլինի»,- հավելել է ՌԴ ԱԳ նախարարը:

Անդրադառնալով հայ գերիների հարցին ՝ Լավրովը նշել է, որ իրենք ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ միասին շարունակում են հանդես գալ բոլոր հումանիտար խնդիրների լուծման, այդ թվում ՝ բոլոր բռնի պահվող անձանց վերադարձի գործընթացի ավարտի օգտին:

 «Վստահ եմ, որ մենք ԵԱՀԿ ՄԽ-ի հետ մոտ ժամանակներս կկարողանանք լուծել այդ հարցը, ինչը դրական, կառուցողական մթնոլորտ կստեղծի հետագա լիարժեք կարգավորման համար», - նշել Է Լավրովը ։

Լավրովն նաև ընդգծել է, որ Ռուսաստանը կշարունակի ապահովել դաշնակցի՝ Հայաստանի անվտանգությունը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ