06 05 2021

Էդ մեդիատեռորի մե՞ջ եք մեղադրում ՀՀ ՄԻՊ-ին, տիկին Կարապետյան. լո՞ւրջ եք ասում․ Թաթոյան



Էդ մեդիատեռորի մե՞ջ եք մեղադրում ՀՀ ՄԻՊ-ին, տիկին Կարապետյան. լո՞ւրջ եք ասում։ ԱԺ-ում Անդրադառնալով Մարիա Կարապետյանի մյուս հայտարարությանը, թե Արման Թաթոյանը ևս մեդատեռոր է իրականացրել՝ անդրադառնալով Սյունիքում իրականացվող սահմանագծումներին և դրաց հետևաքով մարդկանց մոտ առաջացած արդարացի վրդովմունքին,ասաց ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։

Պաշտպանի խոսքով, այդ դեպքում ինչպե՞ս պետք է հասկանալ այն, որ պատերազմից հետո մարդիկ գտնվում էին տեղեկատվական բլոկադայի մեջ, երբ պետությունը որդեգրել էր «չափազանց սխալ» քաղաքականություն։

«Անընդհատ ասում էին՝ ոչինչ տեղի չի ունենում, ամեն ինչ նորմալ է։ Արդյունքում՝ ապատեղեկատվություն էր տարածվում, մարդիկ ապրում էին սահմանում, ադրբեջանական զինվորականները գալիս, շոկի մեջ էին գցում նրանց։ Պետությունը քան թե գնա նրանց հետ աշխատի, ասում է, թե ամեն ինչ նորմալ է։ Գիտե՞ք ինչ կա՝ Ադրբեջանի նպատակն է աշխարհին հիմա ասել՝ ամեն ինչ հիանալի է, ոչ մի խնդիր չկա, ի՞նչ է եղել, Հայաստանում էլ են ասում ամեն ինչ լավ է»,- նկատեց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ