06 05 2021

Չենք նվազեցնում ջանքերը Ադրբեջանում պահվող անձանց ՀՀ վերադարձնելու համար. Լավրով



Հայաստանում առաջիկայում «Սպուտնիկ–V» պատվաստանյութի արտադրություն կհիմնվի։ Այս մասին Երևանում հայտարարել է ՀՀ–ում աշխատանքային այցով գտնվող ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը` ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։ «Մենք այսօր քննարկել ենք Հայաստանի ու Ռուսաստանի համատեղ ջանքերը կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում: Հայաստան առաջիկայում կներկրվի «Սպուտնիկ–V» պատվաստանյութի ևս 1 մլն չափաբաժին։ Եվ այժմ քննարկվում է նաև Հայաստանում «Սպուտնիկ–V» պատվաստանյութի արտադրություն հիմնել»։ Լավրովը նաև նշել է, որ Հայաստանը և Ռուսաստանը հուշագիր են ստորագրել կենսաբանական անվտանգության մասին, ինչպես նաև խոսել այլ կարևոր հարցերի մասին:
 
 
 
 
 
 
 
 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ