Լեռնային Ղարաբաղում պատմամշակութային ժառանգության պահպանման ու պաշտպանության հարցը դարձել է նաև խաղաղ կարգավորման մաս։ Ապրիլի 13-ին Մինսկի խմբի համանախագահներն իրենց հայտարարության մեջ անդրադարձել են նաև պատմամշակութային ժառանգության պահպանմանը։ Մենք սերտորեն համագործակցում ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ՝ ակնկալելով, որ առաջիկայում տեղի կունենա գնահատման առաքելության այցը տարածաշրջան և լիահույս ենք, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն գործուն քայլեր կձեռնարկի այդ առաքելությունըը կյանքի կոչելու ուղղությամբ,-այս մասին ասաց ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ մամուլի ասուլիսում ի պատասխան հարցին՝ ԱԳՆ հայտարարություններից զատ, ինչ քայլեր են ձեռնարկվում պահպանելու հայկական ժառանգությունը:
Արա Այվազյանի խոսքերով, պատմամշակութային ժառանգությունն ու դրա պահպանությունն ընդհանրապես մարդու իրավունքների մասին է և պատահական չէ, որ դեռևս այս տարվա փետրվարի երկուսին ՄԱԿ-ի մարդու իրավունքների հատուկ զեկուցողներն այդ հարցին անդրադարձել են իրենց կոչով՝ ուղղված Ադրբեջանի։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը