05 05 2021

Իշխանությանը առաջարկում եմ «Հրեշ Անդոյի» այն ժամանակվա գործունեության վերաբերյալ քննիչ հանձնաժողով ստեղծել. Գագիկ Համբարյան․ ArmDaily.am

Իշխանությանը առաջարկում եմ «Հրեշ Անդոյի» այն ժամանակվա գործունեության վերաբերյալ քննիչ հանձնաժողով ստեղծել. Գագիկ Համբարյան․ ArmDaily.am

ArmDaily.am-ը գրում է․

«Խորհրդարանում այսօր դռնփակ ռեժիմով ներկայացվել է 2016թ. ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը, որի մասին խոսելիս հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանն ասել է, որ դրա արդյունքում ադրբեջանական կողմն ունի 1994 թվականի զինադադարի պայմանագրի խախտում, դեմարկացիոն գծի խախտում եւ դա ի օգուտ Ադրբեջանի։

ArmDaily.am-ի հետ զրույցում քաղաքագետ Գագիկ Հաբարյանն, անդրադառնալով հանձնաժողովի աշխատանքներին՝ նշեց, որ պատահական չի համարում, որ Ապրիլյան ժամանակավոր հանձնաժողովի զեկույցը գաղտնի են պահելու։ «Անգամ իրենք, լինելով բառի բուն իմաստով անպատկառ և անբարոյական, վաղը- մյուս օրը, եթե նույն հանձնաժողովի զեկույցում տեղ գտնի կետ, որի համաձայն խախտվել է նույն Արցախի տարածքային ամբողջականությունը՝ դա աբսուրդ է լինելու։ 2016 թ-ի ապրիլին մենք տարբեր աղբյուրներով կորցրել ենք 400-800 հա տարածք, որտեղ անգամ մեկ բնակավայր չի եղել։ Ի վերջո, այդտեղ անգամ տարածքի հարց չէ, այստեղ տարածքի արժեքն է կարևոր և շատ դեպքերում այդ արժեքը պայմանավորված է տարածքի բնակեցման հետ, երբ հիմա այդ կորուստը համեմատում ենք 44-օրվա ընթացքում կեղծիքներով մեզ կերակրած իշխանության կողմից մատուցված դիտավորյալ պարտության տարված պատերազմի հետ, որտեղ մենք 200 բնակավայր ենք կորցրել՝ ուղղակի զավեշտ է։ 2016թ -ին 400-800 մետրի կորուստը Արցախի ամբողջականության խախտում ինչպե՞ս կարող են բնութագրել, այն դեպքում, երբ իրենց պատճառով մենք ունենք Արցախի տարածքի 75-80 տոկոս կորուստ։ Ես անգամ, չեմ էլ զարմանում նրանց ցինիկության, լկտիության ու անբարոյականության վրա, մենք արդեն սովոր ենք։ Նրանք սեփական հանցագործություններին ու բացթողումներին, ազգադավ գործունեության անգամ անդրադարձ չեն էլ փորձում անել։ 2016 թ-ին մենք ազգային ողբերգություն էինք ապրում, երբ ունեինք ընդամնեը 100 զոհ և 400-800 հա տարածքի կորուստ, երբ համեմատում ենք 2020 թ-ի սեպտեմբերի 27-ից -նոյեմբերի 9-ի իրադարձությունների հետ՝ դա փոքր «դեպքիկ» է թվում»։

Անդրադառնալով Անդրանիկ Քոչարյանին՝ նա նշեց, որ նոր չէ, որ ճանաչում է նրան։ «Նա մի փոքր ամոթ, որ ունենա իրեն չի ներկայացնի որպես արդար մարդ։ Գյումրիում օդում կախված լուրերի համաձայն՝ նա ստացել է «Հրեշ Անդո» մականունը, լրիվ ցույց է տալիս իր բարոյական կերպարը, թե իրենից նա ինչ մարդ է ներկայացնում։ Ընդհանրապես առաջարկում եմ հանձնաժողով ստեղծել և պարզել, թե որպես «նախագահի ներկայացուցիչ Գյումրիում և Շիրակի մարզում» նրա գործունեության ընթացքում՝ նա ինչ գործունեություն է ծավալել, սկսած բուհերում ընդունելության քննությունների խայտառակ կազմակերպումից, վերջացրած խոշոր ձեռարկությունների թալանով և այդ թալանի տեղափոխումով Լևոն Տեր-Պետրոսյանի եղբոր կողմից ղեկավարվող «Հրազդանմաշ» գործարան։ Սրանք Գյումրիում տարածված տեղեկություններ են։ Առաջարկում եմ գործող իշխանությանը Անդրանիկ Քոչարյանի այդ ժամանակվա գործունեության վերաբերյալ քննիչ հանձնաժողով ստեղծել և շատ արագ պարզել, թե, օրինակ, Գյումրիի տեքստիլ գործարանի հաստոցներն ինչպես են հայտնվել Իրանում, կամ Գյումրին, որ այդ ժամանակ համարվում էր «վերամբարձ կռունկների» կենտրոն, որը Խորհրդային Միության ամենամեծ շինհրապարակն էր, որտեղ այնպիսի շինտեխնիկա կար, ինչպիսին չկար անգամ Մոսկվայում․ խոսքը գերմանական, ճապոնական տեխնիկայի մասին է, որոնք բոլորը ի չիք դարձան Գյումրիից՝ հենց այն ժամանակ, երբ Անդրանիկ Քոչարյանը զբաղվում էր Գյումրիի վերականգնման գործընթացով և Լևոն Տեր-Պետրոսյանի լիազոր ներկայացուցիչն էր։ Էլ չեմ ասում, որ այն ժամանակ, ամբողջ Գյումրին գիտեր, թե ովքեր են ընդունելության քննությունները կազմակերպում և ինչպես էին կազմակերպվում դրանք։ Այնպես, որ Անդրանիկ Քոչարյանը լավ կլինի ուրիշների աչքում չոփը տեսնելուց առաջ՝ իր գլխին կապած գերանը տեսնի ու քիչ զբաղվի վայրահաչությամբ։ Նա պարզապես ֆաշիստ է, չի կարող նորմալ մարդը լրագրողին իր աշխատանքը կատարելու համար հայտարարի, որ ինքը զզվում է լրատվամիջոցից կամ ասենք ասի՝ «հոսանքազրկում եմ լրագրողին»։ Ափսոս, որ իր նման ժամանակին հոսանքազրկված և պատմության աղբամանը նետվածը որոշ մարդկանց միջոցով կրկին վերալիզքավորվել է ու ակտիվ գործունեության անցել, թող չմոռանա ով է եղել ու ում շնորհիվ է ողջ ու առողջ մնացել։ Իսկ Ապրիլյան հանձնաժողովի գործունեությունը ուղղակի ծիծաղելի է՝ համեմատած այն խայտառակ պատերազմի հետ, որը ի դեպ՝ նույն Անդրանիկ Քոչարյանի և շատ այլ «քայլիստ» պատգամավորների, հարազատ կուսակցության և դրա պարագլուխ Փաշինյանի կողմից դիտավորյալ սանձազերծած և դիտարվորյալ պարտության տարված պատերազմ էր»»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ