04 05 2021

Մեռնել ցանկացողներն ընտրում են քեզ, Նիկո՛լ․ Աղասի Ենոքյան․ «168 ժամ»

Մեռնել ցանկացողներն ընտրում են քեզ, Նիկո՛լ․ Աղասի Ենոքյան․ «168 ժամ»

Քաղաքագետ Աղասի Ենոքյանը «168 ժամ»-ում գրել է․

«Որքան էլ անսուրբ հնչի, բայց մեր ամենամեծ կորուստը հազարավոր ջահելների, ըստ էության՝ մի ամբողջ սերնդի կորուստը չէ։ Նաև Հայրենիքի մի մեծ հատվածի կորուստը չէ։

 

Ամենամեծ կորուստը մի հսկայական զանգվածի մոտ կյանքի զգացման կորուստն է, ինչի պատճառով մեր պարտությունը չի ավարտվել. Նիկոլը շարունակում է մարդկանց զոհել և Հայրենիքը հանձնել։ 5000 զոհերն ու 10000 քառ. կմ հանձնելը նրանց համար դաս չէ, այս մարդկանց համար կարևորն այն է, որ նախկինները չգան։

Սրանք պարզապես ինքնասպաններ չեն, որոնք տեսնում են, թե ինչպես է Նիկոլն իրենց տարել, տանում և տանելու մահվան, դա իրենց համար երկրորդական է։ Այս մարդիկ մարդասպաններ են, քանի որ ունեն քվեի իրավունք, և այդ իրավունքով պնդելու են, որ Նիկոլը մեզ էլ տանի կործանման։

 

Նիկոլի ընտրազանգվածը համասեռ չէ, այն կազմված է երկու անհավասար խմբից։ Առաջին, առավել ագրեսիվ, բայց փոքր խումբը կազմում են ուսապարկերը և նրանց կից ցելոֆանե տոպրակները։ Այս մարդիկ շատ լավ են հասկանում, թե ինչքան հանցանքներ են գործել, և երկիրը նիկոլաթափելու դեպքում իրենք հայտնվելու են բանտում։ Նրանց շահերից է բխում երկրի կործանումը, քանի որ, եթե չլինի Հայաստանը, նրանց դատապարտող էլ չի լինի։ Նրանք գիտակցաբար են տանում երկիրը փլուզման, որպեսզի պատասխան չտան իրենց գործած ավերի ու հանցանքների համար։

Ավելի զանգվածային է երկրորդ խումբը՝ Հայաստանի այն բնակիչները, որոնք քնում են, արթնանում են և ապրում են «Նիկոլը լավ է արել, որ Շուշին հանձնել է, բա որ նախկինները դղյակներ են կառուցե՞լ» մանթրայի տակ։ Նրանք մտածելու կարիք էլ չունեն, դա իրենց փոխարեն անում է Հովիկ Աղազարյանը, իսկ յութուբյան իշխանամերձ աղբանոցային TV կոչվածի ռեժիսորն էլ ամեն ինչ անում է, որ սրանք չզգան իրենց շուրջ իրենց մահվան շունչը, բայց փոխարենը՝ ցանկանան սատկացնել նախկիններին։

Շատ դժվար է պատկերացնել, թե նախընտրական քարոզչության ժամանակ ինչ կարելի է անել սրանց հետ։ Հիմնական լրատվամիջոցներից, որից սրանք օգտվում են, Հ1-ն է, պետական վերահսկողության տակ գտնվող այլ մեդիաները, որտեղ ոչ նիկոլական մտքերն արգելված են։ Բայց նաև չի կարելի սրանց անտեսել, քանի որ մեզ մահվան տանողներն իրենք են։

Բայց մի բան հաստատ կարելի է ասել՝ ապագային ուղղված նիկոլական  մեսիջները սրանց համար չեն։ Սրանք թքած ունեն ՝ ապագա կա՞, թե՞ չկա, իրենց լիովին բավարարում է սեփական ժեխական ներկան, հպարտ են յութուբյան աղբանոցային TV կոչվածների լրատվությամբ, թե ինչպես Նիկոլը գոռաց Բայդենի վրա ու սատկացրեց Ալիևին… Սրանք սարսափած հետևում են, որ հանկարծ հարևանը 87թ. Opel-ը չփոխանակի 91թ. Toyota-ի հետ, քանի որ ինչ-որ մեկի կյանքի բարելավումն իրենց համար համարժեք է նախկինների վերադարձի կատաստրոֆային»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ