«Գեղարքունիքում և Սյունիքում մենք չունենք կահավորված առաջնագիծ, չունենք խրամատներ և մեր անվտանգությունը մեղմ ասած մտահոգիչ վիճակում է։ Ուզում եմ հասկանալ՝ ի՞նչ խոչընդոտներ ունենք, ի՞նչ է սպասվում մեզ մինչև սահմանային ճշգրտումները, ինչո՞ւ մենք չունենք կահավորված առաջնագիծ»,- այսօր խորհրդարանում նման հարց հնչեցրեց անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ դիմելով «Իմ քայլը» խմբակցության առաջադրած վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին։
Ի պատասխան պատգամավորի հարցին՝ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ հանրային դիսկուրսը լսելով, հասկանում է, որ Ադրբեջանի հետախուզությունը շատ փող ծախսելու կարիք չունի։
«Մեկը կար, չէ՞՝ պատերազմից առաջ ասում էր՝ ես լինեմ Ալիևի տեղը, հիմա կհարձակվեմ, հիմա էլ ուղղություններն եք ասում, թե որտեղ ինչ կա։ Հաջորդ անգամ կոորդինատներով, քարտեզներով հրապարակեք, ասեք՝ օրինակ՝ կոորդինատ էսինչից էնինչը մենք չունենք խրամատներ...։ Ժողովուրդ, մենք հասկանո՞ւմ ենք՝ ինչ ենք անում»,- պատասխանեց նա։
Արձագանքելով՝ Թագուհի Թովմասյանն ասաց, որ տարակուսած է։
«Մեր առաջնագիծը գտնվում է ուղիղ Ադերբեջանի տեսադաշտում, և նրանք շատ լավ տեսնում են, այստեղ որևէ կոորդինատի հարց չկար։ Մտահոգություն արտահայտել այն մասին, ինչը Ադրբեջանը շատ մատչելի ձևով տեսնում է, գաղտնիք բացե՞լ է»,- նշեց նա։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը