01 05 2021

Փաշինյանի ամենաարդյունավետ քայլը Քոչարյանին մեծ քաղաքականություն վերադարձնելն էր․ Արգիշտի Կիվիրյան



Ինձ ամար իական նդդիմությունըա այն ուժն է որը ռեալ պայքարում է իշխանափոխության համար։ Այսօր ակնհայտորեն այդ հայտը ներկայացնում է  Ռոբերտ Քոչարյանը, վերջին այս տարիների ընթացքում նա ցույց տվեց որ չի պատրաստվում որևէ կոմպրոմիսի գնալ այս իշխանությունների հետ։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակա ասաց վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը։

Վերլուծաբանն այն կարծիքին է, որ առաջիկա ընտրությունները լինելու են երկբևեռ. «Մարդիկ ընտրում են վարչապետի և ամենամեծ հավակնություններ կունենան այն թիմերը, որոնք կունենան վարչապետի թեկնածուներ:  Ռոբերտ Քոչարյանի թիմն ունի իր թեկնածուն: Մարդիկ գնալու են ընտրելու ապագա վարչապետին: Այն թիմում, որտեղ չկա վարչապետի թեկնածու, մարդիկ խուսափելու են ձայն տալ այդ թիմին: Սովորաբար Հայաստանում լինում է երկբևեռ ընտրություն: Այսօր տեսնում ենք, որ հիմնական ընդդիմությունը Ռոբերտ Քոչարյանն է, և նրա շուրջ տեղի կունենան քաղաքական գեներացիան: Եթե նա կարողանա կիրառել այդ մոդելը, դա կաշխատի: Ճիշտ գծով դա տանելու դեպքում ինքը կարող է հաղթել»:

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ