30 04 2021

ՀՀ երկրորդ նախագահը՝ իշխանությունների կողմից ընտրությունները կեղծելու մասին



Իշխանությունը պետք է իմանա, որ ընտրությունները կեղծելու դեպքում յուրաքանչյուր քայլ այնպիսի մի  արձագանք է ստանալու, որի տակից  ինքը դուրս  չի գալու։ Այս մասին աջակիցների հետ հանդիպմանն ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Եվ այդ արձագանքը պետք է լինի ագրեսիվ, վճռական և իմիջիայլոց այդ մոտեցումը, եթե դա հանրային պահանջի ձևով ձևավորված լինի ոչ մի իշխանություն երբեք այդ քայլին գնալու ռիսկ չի անի՝ հասկանալով, թե ինչ հետևանքներ է ունենալու»,-ասաց նա։

Երկրորդ նախագահի կարծիքով իշխանությունը չունի այսօր բավարար ռեսուրս նման կարգի քայլերի գնալու համար։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ