30 04 2021

Ընտրությունները թեթև չեն լինելու․ Ռոբերտ Քոչարյան



ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը աջակիցների հետ հանդիպմանը խոսել է նաև առաջիկա սպասվող ընտրություններից։

«Ընտրությունները շատ կոնկրետ տեխնոլոգիա է և կարծում եմ այստեղ առանձնապես շատ բան հորինելու չկա։ Ընտրությունները նշանակում է հսկայածավալ քարոզչական աշխատանք, նշանակում է հանձնաժողովների ձևավորում, մասնակցում այդ հանձնաժողովներին։ Մի մեծ բանակ պետք է ունենալ վստահված անձանց, որոնք պինդ են, որոնք ընտրական տեղամասերում կարողանալու են պայքարել այդ  ձայների համար և պետք է ունենանք նաև մի մեծ բանակ, որը կերաշխավորի, որ այդ ձայները չեն փորձելու մեզանից գողանալ»,- ասել է ՀՀ երկրորդ նախագահը։

Ռոբերտ Քոչարյանի խոսքով ապագա շտաբը գրեթե ձևավորված է և աշխատանքներում ներգրավվելու են նաև նրա աջակիցները։

«Ներգրավվածության հնարավորություն բոլորդ էլ ունենալու եք, առաջարկվելու են տարբեր ուղղություններ և ըստ ցանկության և ըստ պատսրաստակամության աստիճանի, ինչքան ժամանակ եք պատրաստ դրան տրամադրել, ամեն մեկդ ձեր տեղը գտնելու եք անկասկած։   Ընտրությունները թեթև չեն լինելու և հսկայածավալ քարոզչական աշխատանքի  անհրաժեշտություն լինելու է։ Հասկանում եմ, որ  փողոցային պայքարի մեջ ենք մասնագիտացել,  կարծում են նման պայքարի կարիք հավանաբար լինելու է, հուսով եմ, որ հրաժարականից հետո նաև մեր իրավապահ համակարգը ավելի զուսպ իրեն կպահի՝ հասկանալով, որ այս մարդը  վերընտրվելու շանսեր չունի»,- ասաց Երկրորդ նախագահը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ