30 04 2021

Հայաստանը վերջնականապես կդառնա տաշե՞ղ, թե՞ կկարողանա ապագա ունենալ. Անդրանիկ Թևանյան

Հայաստանը վերջնականապես կդառնա տաշե՞ղ, թե՞ կկարողանա ապագա ունենալ. Անդրանիկ Թևանյան

Անդրանիկ Թևանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Սառը» պատերազմը չի ավարտվել։ Այն այլ ձև է ստացել։

ԱՄՆ–Ռուսաստան հակադրությունը մտել է նոր փուլ։ Ռուսաստանի դեմ օգտագործվում են տարատեսակ գործիքներ։ Արանքում օգտվում է ԱՄՆ դաշնակից Թուրքիան, տուժում են միամիտ ու պետական մտածողությունից կաղող ժողովուրդները (հայեր, ուկրաինացիներ, ղրղզներ, տաջիկներ, վրացիներ և այլն), ֆինանսապես բավարարվում են Հայաստանում, Ուկրաինայում և մյուս երկրներում առկա 5–րդ շարասյան ներկայացուցիչները։ Վերջիններս երբեմն նաև իշխանության են հասնում ու այնպիսի աղետ բերում, ինչպիսին մենք տեսանք Արցախյան այս պատերազմում։

Մեր խնդիրն այս պայմաններում պետք է լինի աշխարհի խոշորների կռվում տաշեղի դերում չհայտնվելը, թեև Նիկոլի ձեռքով մենք արդեն այդ կարգավիճակում ենք։

«Ժողովրդի» վարչապետը Թուրքիային մտցրեց Արցախ և բացում է Սյունիքի դռները՝ բավարարելով թուրք–ադրբեջանական զույգի դարավոր երազանքը։ Նիկոլը Հայաստանը դրել է աշխարհաքաղաքական հակադրությունների զոհասեղանին և սպասարկում է թուրքական շահը։

Հայ ժողովուրդը պետք է ընտրի դեն նետվող տաշեղի կամ սեփական անտառն ունենալու օգտին՝ անվտանգ, բարեկեցիկ ապագայի օգտին։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ