Առաջիկա ընտրությունները հեշտ չեն լինելու։ Իշխանությունն էլ ամեն ինչ անելու է, որ վերարտադրվի։ Սակայն յուրաքանչյուր քաղաքացու մասնակցությունն ու իր ձայնին տեր կանգնելը թույլ կտա Հայաստանը դուրս բերել մի իրավիճակից, որտեղ շատերը պատրաստվում են արտագաղթել, որտեղ ազգը «վիզը ծռած» է, որտեղ մեծ ջանք է պետք գործադրել՝ վերականգնելու և հզորացնելու տնտեսությունը, բանակցային դիրքերը, կարևոր դերակատարումն այս տարածաշրջանում։ Նախագահ Քոչարյանը համոզված է, որ մենք ունենք այդ ներուժը։ Եվ դրա շնորհիվ մենք կարող ենք ստեղծել ժամանակակից պետություն՝ ներդնելով տեխնոլոգիաներ ու դրանցով հզորանալով։ Այս ու այլ հարցեր է ներկայացնում նախագահի՝ աջակիցների հետ հանդիպման տեսագրության երրորդ հատվածը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը