Վաշինգտոնի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը «մտրակի և բլիթի» քաղաքականության դրսևորում է, ոչ թե իրական կարեկցանք՝ Հայաստանի ժողովրդին: Այս մասին Առաջին ալիքի «Մեծ խաղ» հաղորդման եթերում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Կարծում եմ, որ մեծ հաշվով, Վաշինգտոնի կողմից Ցեղասպանության ճանաչումը, ամենայն հավանականությամբ, «մտրակի և բլիթի» սիրված խաղի բաղկացուցիչ մասն է: Դա հայ ժողովրդին կարեկցելու ցանկություն չէ, Օսմանյան կայսրության, Հայաստանի պատմությունը խորը հասկանալու ցանկություն չէ», - ասել է Պեսկովը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը