«Ուզում եմ բարձրաձայնել գեղարքունիքի մարզի Մասրիկ, Կախական համայնքների բնակիչների բարձրաձայնած հարցի մասին: Երեկ նրանք ճանապարհ էին փակել և արդոն մոտ երկու տարի է պահանջում են, որ ավտոճանապարհը որևէ կարգավիճակով ընդգրկվի որևէ պետական ծրագրում և եթե ոչ հիմնանորոգման, ապա կիսանորոգման հնարավորություն ստեղծվի:
Ես այս հարցով 2019-ին, 20-ին, 21-ին դիմել եմ տարածքային կառավարման նախարարություն և ամեն տարի ստացել եմ պատասխան, որ բավարար ֆինանսական միջոցներ չկան»,- ԱԺ-ում ելույթի ժամանակ ասաց անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը