28 04 2021

Ինչպես է պատահում, որ լավն են այն մարզերը, որտեղ Փաշինյանին ծափերով են ողջունում․ Իվետա Տոնոյան



«Ինձ համար բացարձակապես անընդունելի է այն քաղաքականությունը, որ երեք տարի շարունակ վարում է իշխանությունը՝ հասարակությանը յուրայինների ու ոչ յուրայինների բաժանելով, սև ու սպիտակներ մտցնելով»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանն՝ անդրադառնալով իմքայլականների՝ սյունեցիներին ուղղված ելույթներին։

Պատգամավորը նշեց՝ հարց է առաջանում, թե ինչպես է պատահում, որ լավն են այն մարզերը, որտեղ Նիկոլ Փաշինյանին ծափերով են ողջունում, իսկ այնտեղ, որտեղ հնչում է իշխանությունների համար ոչ ցանկալի խոսք կամ գնահատական, միանգամից այդ մարզին և դրա բնակիչներին բացասական պիտակավորում են տալիս։

«Այդպես չի լինում, մենք ունենք մի հայրենիք, որտեղ ամեն քաղաքացի ազատ է իր կարծիքն արտահայտելու։ Ես բռնության կոչերը չեմ արդարացնում, բայց իշխանություններին կոչ եմ անում օբյեկտիվության սահմաններում լինել իրենց կոչերը հնչեցնելիս»,- նշեց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ