Անհրաժեշտություն կար դեռևս 2018 թվականին հանրապետության հրապարակում ժողովրդին խոստացված կամ այդ ժողովրդի հռչակված բարեփոխումները իրականացնելու, որոնց համար իշխանությունն ուներ երեք տարվա ժամանակ առնվազն, բայց մինչ օրս մենք չենք հասել նրան, որպեսզի կարգավորվեն արդարության տրամադրությունից բխող բազմաթիվ հարցեր, որոնք օրինակ դուք նախապատրաստել էիք այն նախագծով, որը մինչ օրս չի ներկայցվել Աժ-ին թեպետ պնդում եմ դրա համար կար ժամանակ։ Այս մասին ԱԺ-ում ասաց անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը։
«Ընտրություններն ազատ են, արդար են, թափանցիկ են և որակյալ են այն դեպքում, երբ փող չունեցող, բայց լավ գաղափար ու ծրագիր ունեցող մարդիկ կամ քաղաքական ուժերը կարողանում են մասնակցել դրանց և վստահ են, որ ընտրատեղամասերում որևէ մեկն ընտրախցում չի նկարահանելու, որպեսզի հետո վճարված գումարի կամ պարտադրանքի դիմաց ապացուցի, թե ում է ընտրել»,- ասաց նա։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը