28 04 2021

Ընտրելով նիկոլիզմը՝ հարգելի քաղաքացի դու ասում ես, որ «Կողմ ես դավաճանությանը»․ Արտակ Զաքարյան

Ընտրելով նիկոլիզմը՝ հարգելի քաղաքացի դու ասում ես, որ «Կողմ ես դավաճանությանը»․ Արտակ Զաքարյան

Ի՞նչ է նշանակում ընտրել նիկոլիզմ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է պաշտպանության նախկին նախարար Արտակ Զաքարյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Սա թերեւս մեր օրերի ամենակարեւոր սոցիալ-հոգեբանական հարցն է։ Նորմալ ազգը, նորմալ քաղաքացին, իրեն հարգող Հայը (հատկապես նրանք, ովքեր սիրում են գլուխ գովել իրենց հայ լինելով) հիմա հասած կլիներ դավաճանի դատին, ոչ թե ընտրություններին։

2020թ. նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն դավաճանությունից հետո՝ հողերը, զոհերը, փողերը, զորքերը, զենքերը, դիրքերը, պատիվը, ամբողջը կորցնելով, մեր Ազգը չկանգնեց իր իսկ «թասիբին»։ Քիչ մարդ դուրս եկավ դավաճանից ազատվելու եւ պատասխանատվության ենթարկելու կոչով։

Արդյունքում՝ թրքամետ դավաճանն ընտրության է գնում։ Իսկ դա նշանակում է, որ նա եւս համոզվել է, որ Հայի թասիբը՝ զուտ դատարկ խոսքեր են։

Արդյոք ճի՞շտ է կապիտուլյանտ-դավաճանն այս հարցում։

Իմ խորին համոզմամբ, նիկոլիզմին տրվելիք յուրաքանչյուր քվե, դարձել է կրակոց է հայ երեխաների ուղղությամբ։ Նիկոլին ընտրող քաղաքացին կարող է համարել, որ իր ձեռքով կրակել է իր սեփական երեխայի վրա։ Որովհետեւ, եթե մինչեւ հիմա նիկոլիզմը կործանել է ներկան, ապա ընտրվելուց հետո՝ կործանելու է նաեւ ապագան։

Ընտրելով նիկոլիզմը՝ հարգելի քաղաքացի դու ասում ես, որ.

«Կողմ ես դավաճանությանը»

«Կողմ ես թուրքերին, որովհետեւ նրանք քո բարեկամներն են»

«Քեզ պետություն պետք չէ, թուրքերը քեզ տիրություն կանեն»

«Ողջունում ես Հայրենիքի տարածքները թուրքին հանձնելը»

«Համաձայն ես, որ պոպուլիզմով քեզ ամեն օր խաբեն ու էշի տեղ դնեն»

«Պատրաստ ես թուրքի տակ հայտնվել՝ նիկոլի հրամանով»

«Թքած ունես Արցախի եւ Սյունիքի՝ հետեւաբար նաեւ Երեւանի վրա։ Քեզ համար կարեւորը կոպեկ փախցնելն է»։

«Դու համաձայն ես, որ քո երեխաները ծառայեն թուրքին՝ մենակ թե հարուստ հայ հարեւան չունենաս»

«Փող ես վերցրել եւ վաճառել ես քո երեխաների անվտանգությունը»

«Դու դեմ չես, որ քո երեխաներն ապրեն թուրքի դրոշի տակ, թուրքից հալածվելով՝ մենակ թե ազգային բանակ չլինի»։

Դու պատրաստ ես՞ արդյոք, վերջնականապես կործանելու Աստծուց տրված քո հայրենիքը։

Դու պատրա՞ստ ես շարունակել քո ճանապարհը մահաբեր սատանայի հետ։

Դու ունե՞ս էլի վաճառքի հանելու հող, հայրենիք, տուն, ապագա։

Ահա այս հարցերը պետք է տալ Հայաստանի բոլոր ընտրողներին։

Այսօր հայրենիք, պետություն ունենալ-չունենալու հարց է դրված մեր ընտրական սեղանին։

Ընտրում ես նիկոլի՞ն, ուրեմն անհայրենիք ես դարձնում քեզ, ծնողներիդ, երեխաներիդ, հարազատներիդ, բարեկամներիդ, ընկերներիդ, հարեւաններիդ... Անհայրենիք, այսինքն՝ անպաշտպան, քոչվոր, փախստական ու հալածյալ։ Սա է նիկոլիզմին տված քվե գինը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ