27 04 2021

Բա հպարտ քաղաքացուն ինչո՞ւ չէիք ասում, որ միայն լեն ու բոլ օրվա իշխանություն եք․ Ագնեսա Խամոյան

Բա հպարտ քաղաքացուն ինչո՞ւ չէիք ասում, որ միայն լեն ու բոլ օրվա իշխանություն եք․ Ագնեսա Խամոյան

Ագնեսա Խամոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Ընտրությունների, քարոզարշավի մեկնարկը երեկ Հանրայինի եթերում վստահվել էր/որքան էլ ինձ համար տարօրինակ էր/ նվազ ձայնով երիտասարդ Մխիթար Հայրապետյանին /տղան ծափ չտվեց կապիտուլյանտին ԱԺ-ում հայտնի ելույթի ժամանակ, բայց ընդհանուր մթնոլորտի ճնշման ներքո, այդուհանդերձ, կոտրատվելով ոտքի կանգնեց/:

Պետրոսի հարցին, թե ինչո՞ւ պետք է ձեզ նորից ձայն տան, /թվարկված ձախողումների մեջ ուշագրավ էր Ռուսաստանի հետ տապալված հարաբերությունների ընդգծված օրինակը/, հազիվ լսելի ձայնով երիտասարդն ասում է. «Եթե մենք վերցնենք կոնկրետ խաղաղ ժամանակահատվածում ինչ ծավալով է մեր քաղաքական թիմը կատարել իր քաղաքական խոստումները, ապա առաջարկում եմ վերցնել-դիտարկել 2019թ-ի իրականացված ծրագրերը, թե տնտեսական առումով եւ թե մյուս բոլոր ոլորտներում»:

Տիկնայք եւ պարոնայք/կարդալ հեգնանքով/ դեռ մի կողմ, որ 2019 թվականին ՈՉ ՄԻ, կրկնում եմ, ոչ մի հաջողություն չեք արձանագրել, ոչ տնտեսության մեջ, ոչ էլ «մյուս ոլորտներում», նախորդ կառավարությունից ժառանգած տնտեսական աճն ընդամենը 0,1 տոկոսով եք ավելացրել՝ 2017թ.-ի 7,5 տոկոսը 2019թ.-ին դարձնելով՝ 7,6, ներդրում չեք բերել, ներսում թշնամանք եք սերմանել, արտաքին հարաբերությունները զարգացնելու փոխարեն համառորեն փչացրել եք/ ի դեպ, բոլոր կենտրոնների հետ, դրա համար, իրոք, բացառիկ «տաղանդ» է պետք/, Արցախի բանակցությունները մտցրել եք անդառնալի փակուղի ձեր վարչապետի՝ «բանակցությունները սկսում եմ իմ կետից» վերջակետով….Տեսանք ձեր կետն ուր բերեց… Բա իշխանության համար բառիս ուղիղ իմաստով հետույքներդ պատռելու ժամանակ հպարտ քաղաքացուն ինչո՞ւ չէիք ասում, որ միայն լեն ու բոլ օրվա իշխանություն եք, այն էլ պայթյունավտանգ տարածաշրջանում գտնվող երկրում:

Դո՛ւք, երիտասա՛րդ, «խաղաղ ժամանակահատվածում» միայն պարգեւավճար եք բոոլ-բոլ մեջ-մեջ արել՝ լեգիտիմացնելով կոռուպցիան, տներ ու շքեղ մեքենաներ ձեռք բերել, պետության հաշվին աշխարհով մեկ շրջագայել ու զգեստապահարանի պարունակությունը փոխել:

Ուստի, դուք ոչ Մաշտոցի պողոտայում խորոված անելու օրվա իշխանություն եք, ոչ էլ պատերազմի դաշտ սնարյադ հասցնելու իշխանություն, դուք քաղաքական իմպոտենտներ եք, ըն-դա-մե-նը! Վերջ տվեք այս կրկեսին!

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ