Պահեստազորի մի խումբ սպաների կողմից հիմնադրվել է «Ազգային անվտանգության ծառայության պահեստազորի սպաների միություն» հասարակական կազմակերպությունը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի հերոս Արշավիր Ղարամյանը։
«Մեր պետությանը սպառնացող վտանգները չեզոքացնելու, ազգային անվտանգության գործող աշխատակիցներին աջակցելու, օգնելու համար՝ համակարգի պահեստազորի մի խումբ սպաների կողմից հիմնադրվել է «Ազգային անվտանգության ծառայության պահեստազորի սպաների միություն» հասարակական կազմակերպությունը։
Հ.Գ.Սեղմեք էջի հղմանը, հավանեք էջը եւ հետեւեք մեր գործունեությանը»,- գրել է նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը