Հանձնարարություն է հնչեցվել, որ Սյունիքը «գլխատեն» մեր սահմանապահներից։ Չգիտեմ նպատակը Սյունիքի հանձնումն է, թե ոչ, բայց չեմ կարծում, որ այդքան զուգադիպություններ լինեն։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց սահմանադրագետ Վարդան Այվազյանը։
Հարցին՝ փորձ է արվում Սյունիքի համայնքապետերին մեկուսացնե՞լ, Վարդան Այվազյանն ասաց, որ համայնքապետերը պետականության բացակայության պայմաններում պահում են Սյունիքի սահմանները, մեր անվտանգության երաշխավորներն են և փաստացի փորձ է արվում նրանց մեկուսացնել. «Այս պարագայում դա կարող է շատ վատ հետևանքներ ունենալ»,-ասաց Վարդան Այվազյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը