Ընտրությունները լինելու են երկբևեռ, այն, ինչ հիմա անում է իշխանությունն իմ դեմ, կամ այն հնարավոր դաշինքի դեմ, որը գլխավորելու եմ ես, դա քարոզչություն է: Այս մասին իր աջակիցների հետ ապրիլի 21-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
«Եթե այսօր իշխանությունը ամեն հարցերը թողած քարոզչությամբ է զբաղված, չի նշանակում, որ ես էլ պետք է մտնեմ նույն պրոցեսի մեջ, մենք գիտենք՝ երբ ենք սկսելու, ոնց ենք սկսելու, հանգիստ եղեք, այս հարցում վստահեք ինձ»,-ասել է նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը