Շուռնուխի նախկին գյուղապետ, երեք պատերազմների մասնակից Արարատ Արշակյանի ձերբակալության դեպքը և մի շարք այսպիսի ձերբակալություններ լրիվ անհիմն ու անօրինական են համարում փաստաբաններ Արամ Վարդևանյանն ու Երվանդ Վարոսյանը, ովքեր երկու օր ու գիշեր զբաղված են 60-ից ավելի սյունեցիների քրգործերով: Հիշեցնենք, Նիկոլ Փաշինյանի Սյունիք կատարած այցը երկրորդ անգամ լուրջ միջադեպի պատճառ դարձավ: Նրան տարբեր համայնքներում հարյուրներով սյունեցիներ դիմավորեցին սուլոցներով ու հայհոյանքներով և թույլ չտվեցին մտնել գերեզմանոց ու իրենց խոսքով՝ ոտք դնել այն սուրբ հողին, որտեղ ննջում են պատերազմում զոհված սյունեցի արծիվներ:
Փաստաբանների խոսքով՝ Նիկոլ Փաշինյանն այս անգամ վիրավորվել է իրեն ուղղված արտահայտություններից, որովհետև նախընտրական շրջանում իրեն Սյունիքը գլխատել էր պետք հատկապես պահպանողական կայուն «արժեհամակարգի տեր մարդկանցից»:
Այս միջադեպի ֆոնին իշխանությունն առանց հիմնավոր պատճառների «նշանակել է մեղավորներ», որոնք իրականում մասնակից չեն էլ եղել վարչապետի ընդունելության միջադեպին, նրանք նախապես ենթադրաբար ընտրված հերոսներ են ՝ քանի որ ունեն որոշակի ազդեցություն, հարգանք իրենց միջավայրերում կամ ազգակցական կապերով փոխկապակցված են այս կամ այն համայնքապետի հետ: Այդպիսի «զոհերից» մեկն էլ ի դեպ Շուռնուխի նախկին գյուղապետ, ներկայիս գյուղապետ Հակոբ Արշակյանի եղբար Արարատ Արշակյանն է, ով ի տունը Նիկոլ Փաշինյանի բանավոր փոխըմբռնման հետևանքով այրեց ու հանձնեց թշնամուն:
Փաստաբանները ազդված են հատկապես նրան՝ Երևանի Քննչական կոմիտե տեղափոխելու դաժան տեսարաններից և վստահաբար հայտարարում են, որ Արշակյանը խոշտանգվել է ու բռնության է ենթարկվել իրավապահների կողմից:
Արամ Վարդևանյանի զարմանքն հարուցել է հատկապես այն տեսարանը, երբ կորոնավարակով սուր թքաբորբ տանող տղամարդուն առնվազն 4 թիկնեղ հատուկջոկատայիններով ՔԿ շենքի տարածքով մեկ քարշ են տալիս գետնով, ու այդպես ձեռնաշղթաներով՝ շնչահեղծ լինող տղամարդուն դաժանաբար նրանք քարշ տալով աստիճաներով բարձրասցնում են մի քնաի հարկ
«Ու եթե պատահաբար այդ պահին տարածքում չհայտնվեր Մեղրու քաղաքապետի փաստաբան Գայանե Պապոյանը, ես ուղղակի վստահ եմ, որ մի գուցե վաղը կամ մյուս օրը մենք շատ ցավալի լուր էինք լսելու այդ տղամարդու մասին, ընդ որում լրիվ այլ սցենարով այդ հանգամանքները նկարագրված ՔԿ-ն կփաթեթավորեր՝ անզգուշության կամ դժբախտ պատահարի անվան տակ, որ հանկարծակ իրենց չմեղադրեին: Փառք Աստծուն, որ մեր գործընկերուհին այդ պահին հայտնվեց ու հետևողականորեն իրավիճակը վերահսկելի դարձրեց, և այսօր կորոնավիրուսով վարակված թոզաբորբով տառապող տղամարդը հոսպիտալացվել է: Բոլորս ենք տեսնում այս օրերին ոստիկանների ագրեսիան ինչ աստիճան է, ինձ մոտ տպավորություն է, որ ինչ –որ դեղ են ներարկել մեր իրավապահներին, սա նորմալ չէր, սա թշնամական վերաբերմունք է, որին ականատես ենք եղել բացառապես թշնամու կողմից մեր հայ ռազմագերիների նկատմաբ ուժի կիրառման դեպքերում»,-ասում է Արամ Վարդևանյանը և պնդում, որ քրեական ենթամշակույթ հիշեցնող դաջվածքներով հատուկջոկատայիններ մենք չունենք, այն, ինչին ակնաատես ենք եղել, հավանաբար ինչ որ մարդկանց թիկնազորի պահապաններից են, բայց հիմա նեղն ընկած իշխանությանը օգնության են հասել՝ դիմակավորված ու ոստիկանական հանդերձանքով: Հաջորդ իշխանության օրոք մեկ առ մեկ բացահայտվելու են այս բոլոր տեսարանների հերոսները և կպատժվեն խստագույնս, վստահ է Արամ Վարդևանյանը:
Հարցազրույցն՝ ամբողջությամբ՝ այստեղ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը