Իշխանությունները փորձում են ճնշում գործադրելով հանրային տրամադրությունները փոխել, բայց դա արդյունք չի տա: Այս մասին Քննչական կոմիտեի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց «Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնության անդամ Արտակ Թովմասյանը:
Նրա խոսքով՝ սյունեցիները անելանելի վիճակում են հայտնվել, քանի որ քնում և արթնանում են թշնամու նշանառության տակ, իրենք հենց այդ իրավիճակի մասին էին բարձրաձայնում: Թովմասյանը համոզված է, որ տեղի ունեցածը փաստում է, որ ընտրություններ չեն կարող հիմա տեղի ունենալ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը