Սա բերման ենթարկելու խնդիր չէ, իշխանությունը այս ձևով փորձում է ձարդել Սյունիքի ողնաշարը: Այս մասին Քննչական կոմիտեի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանն՝ անդրադառնալով Սյունիքի համայնքապետերին բերման ենթարկելուն:
«Մենք տեսնում ենք մի տարածաշրջան, որը կորցրել է իր անվնտանգությունը, ՀՀ ղեկավարը երթևեկում է մեքենայով, որին ուղեկցում են ռուս խաղաղապահները, այսինքն հասել ենք մի վիճակի, երբ երկրի ղեկավարը իր քաղաքականության հետևանքով տարածքները հանձնել է Ադրբեջանցուն և ռուսն է իր անվտանգությունը ապահովում, բա Սյունիքի ժողովուրդը ի՞նչ անի»,-ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը