19 04 2021

ՌԴ-ն գերիների հարցում, որքան հնարավոր է, մեզ օգնում է, բայց պատասխանատվություն չի կրում. Բորիս Ավագյան



Հայտարարությունները, թե ՌԴ-ն ունի պատասխանատվություն գերիների գործընթացի վերաբերյալ, տեղին չէ, նա որքան հնարավոր է՝ մեզ օգնում է, բայց պատասխանատվություն չի կրում: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության փոխտնօրեն, Արցախի նախագահի հատուկ ներկայացուցիչ, գնդապետ Բորիս Ավագյանը:

 «Ռուսական կողմը միջնորդ է, որն օգնել է կանգնեցնել պատերազմական գործողությունները։ Ինչ վերաբերում է նրան, որ պատասխանատուն ռուսական կողմն է, ապա դա բացառող հայտարարություն է, որովհետև մենք՝ որպես պետություն, իրավունք չունենք համարել, որ մեր հայրենակիցների հարցով կարող է զբաղվել օտար պետություն»,-ասաց նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ