19 04 2021

ԵԽԽՎ-ում քննարկման կդրվի հայ ռազմագերիների հարցը. Ադրբեջանը դեմ է

ԵԽԽՎ-ում քննարկման կդրվի հայ ռազմագերիների հարցը. Ադրբեջանը դեմ է

ԵԽԽՎ- ում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովը վստահ է, որ «Վեհաժողովում կան մարդիկ, ովքեր փորձում են վնասել Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության հաստատմանը»: Այդ մասին նա հայտարարել է նիստի ժամանակ, հայտնում է Sputnik Азербайджан-ը:

«Հայ «ռազմագերիների»  հարցը ԵԽԽՎ- ում քննարկման դնելու փորձը, առանց մանրամասների իմացության, կարող է միայն վնասել երկու երկրների միջեւ խաղաղ գործընթացին», - հայտարարել է նա:

Նշենք, որ այսօր մեկնարկել է ԵԽԽՎ գարնանային նստաշրջանը. նախատեսվում է հայ գերիների հարցի քննարկում:

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ