17 04 2021

Կենսական անհրաժեշտություն է պետության շահերով առաջնորդվողների համախմբումը․ հիմնադրվեց «Ազգ, բանակ հայրենիք» կուսակցությունը



Հիմնադրվեց «Ազգ, բանակ հայրենիք» կուսակցությունը։ Կուսակցության նախագահ ընտրվեց Ռուբեն Գևորգյանը։

Համագումարի ժամանակին Գևորգյանը խոսելով կուսակցության ապագա գործունեության մասին, նշեց, որ կուսակցությունը ստեղծելու գաղափարը ծնվել է ոչ թե արտահերթ ընտրություններ հայտարարելու մասին խոսակցություններից հետո, այլ դրանից շատ առաջ։

«Մենք իրավիճակի թելադրանքով ստեղծվող կուսակցություն չենք։ Բացառապես ծառայել ժողովրդին ու պետությանը, սա է նորաստեղծ կուսակցության հավատամքը։ Մեր կուսակցությունը չի ներկայանալու դասական կուսակցություններին բնորոշ՝ սեփական շարքերում ամփոփվելու, կուսակցականությանը բնորոշ կարծրատիպերում մեկուսանալու կամ նեղ կուսակցական շահերը բացարձակացնելու մոլորությանը տուրք տալով, այլ ելնելով հայ ժողովրդի ազգային պետական  շահերի գերակայությունից, ինչ-որ իմաստով հանդես է գալու նաև վերկուսակցական քաղաքական կառույց»,- ասաց Գևորգյանը։

Մանրամասն ՝տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ