16 04 2021

Նիկոլն արդեն շուրջ երեք տարի ձեզ և բոլորին «ձեռք է առնում»․ Արտակ Զաքարյան

Նիկոլն արդեն շուրջ երեք տարի ձեզ և բոլորին «ձեռք է առնում»․ Արտակ Զաքարյան

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Երկու օր առաջ, ինձ է զանգահարում իբրև անկախ (իրականում իշխանություններին աջակցող) լրատվամիջոցներից մեկի լրագրողը, և խնդրում է հարցազրույց: Համաձայնում եմ.

Լրագրող- պրն Զաքարյան, վարչապետը ԱԺ-ում հայտարարեց, որ նախկինները, այսինքն դուք եք կապիտուլյանտը և հողատուն: Ասաց, որ դու՛ք եք հանձնել Արցախը: Ինչպե՞ս կմեկնաբանեք սա:

Ես.- ճիշտ է ասում Նիկոլը, որովհետև նա կյանքում երբեք սուտ չի խոսել և ամեն ինչ ճիշտ է ասել:

Լրագրող- (խիստ զարմացած ու շփոթված) այսինքն, դուք համաձա՞յն եք, որ դուք եք կապիտուլյանտը:

Ես.- այո իհարկե, եթե Նիկոլն է ասել, ուրեմն այլ կերպ չի կարող լինել, մենք ենք կապիտուլյանտը:

Լրագրող- Բայց չէ՞ որ դա այդպես չէ, դուք ինչպե՞ս կարող էիք ստորագրել կապիտուլյացիան, եթե ամբողջ աշխարհը գիտի, որ Փաշինյանն է դա ստորագրել:

Ես.- (կրկին պնդում եմ) Եթե Նիկոլն ասում է, որ մենք ենք կապիտուլյանտը ուրեմն դա այդպես է: Այո մենք “ստիպեցինք”, որ վարչապետը հրահրի պատերազմը, հետո “ստիպեցինք”, որ վարչապետը կապիտուլյացվի, հետո էլ “ստիպեցինք”, որ Արցախի տարածքները հանձնի, հետո “ստիպեցինք”, որ Հադրութն ու Շուշին հանձնի, այնուհետև “պնդեցինք”, որ Քարվաճառն ու Սոթքը հանձնի, հետո “պարտադրեցինք”, որ Լաչինի նեղ միջանցք թողնի ու այդպես նախկինները “հանձնեցին” Արցախը:

Լրագրող- պրն Զաքարյան, ֆանտաստիկայի ժանրից անհավանական բաներ եք ասում, ինչպե՞ս կարող էին նախկինները ստիպել Փաշինյանին, հանձնել Արցախը կամ ստորագրել կապիտուլյացիան: Ո՞նց կարող է ընդդիմությունը ստիպել իշխանությանը տարածքներ հանձնել: (վերջում արդեն ակնհայտ նեղացած տոնայնությամբ) պրն Զաքարյան, կարո՞ղ է ինձ “ձեռք եք առնում”:

Ես.- Հարգելիս, Նիկոլն արդեն շուրջ երեք տարի ձեզ և բոլորին “ձեռք է առնում”, իսկ դուք չեք նեղանում, հիմա խնդրում եմ ինձանից ևս մի նեղացեք: Իհարկե կատակ եմ անում:

Հ.Գ.Պարզ էր, որ այդ, այսպես կոչված հարցազրույցը չէր հրապարակվի: Իսկ իմ այս անանուն գրառումը՝ խնդրում եմ ընկալել որպես փոքրիկ հումորային ակնարկ, մեր դժբախտ և դժգույն իրականության վերաբերյալ:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ