7or.am-ը գրում է․
«Նիկոլ Փաշինյանի ու Հայաստանի շահերը խոր հակադրության մեջ են։
Եթե կա Նիկոլը, ուրեմն չկա Հայաստանը։ Եթե կա Հայաստանը, ապա Նիկոլը դատվելու է։ Ահա այս հակասությունը բերել է այն բանին, որ «ժողովրդի» վարչապետն իր փրկության ճանապարհը տեսնում է Թուրքիայում։
Նիկոլը Թուրքիան ու Ադրբեջանը կապող միջանցք է տալիս, որ ինքը փրկության միջանցք ստանա ու կաշին փրկի։
Բոլորի համար էլ պարզ է, որ Մեղրիի միջանցքը ձեռնտու է բացառապես թուրք–ադրբեջանական զույգին՝ աշխարհաքաղաքական, ռազմական, տնտեսական ու էքսպանսիոնիստական նպատակներով։ Նիկոլն էլ գիտի դրա մասին, բայց փորձում է այդ ամենը հրամցնել որպես «Հայաստանի շահ»։ Ու որպեսզի սեփական շահը «Հայաստանի շահի» անվան տակ սղացնի, ԱԺ ամբիոնից փորձում է թուրքական շահը ներկայացնել որպես հայկական։
Ըստ Նիկոլի՝ Ադրբեջանը դեմ է, որպեսզի կոմունիկացիաները բացվեն, բայց ինքն ամեն ինչ անելու է, որպեսզի դրանք բացվեն։ Համացանցի դարում նման բլեֆը պարզապես նողկանք է առաջացնում, բայց դե Նիկոլն աշխատում է մեր քաղաքացիների ամենաստորին շերտի՝ մարդկային կերպարանքով չորքոտանիների վրա։
Իրականությունն այն է, որ Ալիևն արդեն ծրագրեր է մշակում, միջազգային դոնորների հրավիրում Մեղրիի միջանցքը յուրացնելու համար։ Ալիևը հայտարարում է, որ իրենք հայտնվում են Զանգեզուրում և շուտով կարող են Երևան էլ մտնել։ Ասել է թե՝ Ալիևը շահագրգռված է կոմունիկացիաներով, քանզի ուղիղ ցամաքային կապ է ստանալու Նախիջևանի ու դրա միջոցով՝ Թուրքիայի հետ։ Շահագրգռված է, քանզի թուրքական աշխարհի երազանքներից մեկն իրականություն է դառնում՝ Թուրքիան հասնում է մինչև միջինասիական երկրներ ու կարողանում լուրջ մրցակցության մեջ մտնել Ռուսաստանի հետ։
Նիկոլը սպասարկում է Թուրքիայի ու Ադրբեջանի շահը, բայց դա ուզում է ներկայացնել որպես հայկական։ Դա կոչվում է շուստրի գեղցիություն։ Նաև՝ դավաճանություն»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը