15 04 2021

Ինչո՞ւ մենք մտածում էինք, որ Թուրքիային հաղթելո՞ւ ենք. Թագուհի Թովմասյան



«Ինձ մոտ մեկ հարց է առաջանում՝ եթե առաջին օրը չի ասել Օնիկ Գասպարյանը, որ պետք է պատերազմն օր առաջ դադարեցվի, ապա երբ է ասել այդ մասին: Մենք այս դիսկուրսը չենք տեսնում, այսինքն մենք չգիտենք, թե երբ է ասել, գուցե առաջին օրը չի ասել, երկրորդ օրն է ասել: Մենք առաջնահերթ պետք է այս հարցի պատասխանն ունենանք և երկրորդ՝ այստեղ էական չէ, թե անվտանգության խորհրդի նիստի ժամանակ ինչ է խոսվել: Ես ցանկանում եմ, որ մենք բանականությամբ մոտենանք հարցին՝ մենք գիտեին չէ, որ մենք պատերազմում ենք ոչ միայն Ադրբեջանի, այլ նաև Թուրքիայի գերպրոֆեսիոնալ բանակի հետ և որևէ մեկի մտքով անցնո՞ւմ էր, որ մենք կարող ենք ՆԱՏՕ-ի բանակին հաղթել, ինչի՞ վրա էր մեր հույսը»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ