15 04 2021

Լելե Թեփեի օպերացիան եղել է ամուսինների օպերացիան, որտեղ շատ ագրսիվ պահվածք է դրսևորել տիկինը․ Ռուբեն Հակոբյան



Փաշինյանի հիմնական խնդիրն էր անդրադառնալ պատերազմին, ինքը նշանակեց մեղավորներ, շատ հասցեական խոսեց: Լելե Թեփեի մասին էր խոսում, ասաց, թե ինչ գեներալներ են այդ նախագիծը տվել: Հասկացրեց՝ գեներալներ լսեք, հիմա մենակ Օնիկ Գասպարյանի ու Մովսես Հակոբյանի անուններն եմ տալիս, բայց տեսեք, թե ցուցակն ինչքան բաց է, որևէ ծպտուն եթե հանեք, ինֆորմացիա փոխանցեք պատերազմի մասին, իմացեք այդ անուններն էլ կգրվեն։ Լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Ռուբեն Հակոբյանը։

Նա ընդգծեց՝ պատերազմի ժամանակ հրամայական կետը բարդակի էր վերածվել, օրվա մի մասը ղեկավարել են բացարձակապես տիկնոջ ենթակայության տակ գտնվող  գեներալներ, իսկ առանձին  դեպքերում բացարձակապես տիկինը և ամուսինն են ղեկավարել օպերացիաները:

«Առավել քան վստահ եմ, ունենալով նաև ինֆորմացիա, Լելե Թեփեի օպերացիան եղել է  ամուսինների օպերացիան, որտեղ հիմնական շատ ագրսիվ պահվածք է դրսևորել հենց իր տիկինը: Ի վերջո ուզել են ցույց տալ, որ  Սերժ Սարգսյանի ժամանակ Լելե Թեփեն հանձնվեց, հիմա հետ են բերում: Շատ անկազմակերպ է եղել, մինչև 700 հոգի զոհ է եղել: Մի բան հստակ է՝ անպայման պետք է սա բացահայտվի ու բացահայտվելու է»,- ասաց Ռ.Հակոբյանը:

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ