«Փաստորեն Փաշինյանն ընդունում է, որ 44 օր մեր պատերազմը վարել են վախկոտները, դասալիքները, դավաճանները: Եվ եթե երկրի գերագույն գլխավոր հարմանատարն ընդունում է, որ ինքն իմացել է, որ 44 օր մեր գեներալները վախկոտ են, դասալիք ու դավաճան են, ապա ինքը կիսում է վախկոտության, դասալքության և դավաճանության ողջ պատասխանատվությունը, որովհետև ինքն է եղել պատերազմի ժամանակ երկրի գերագույն գլխավոր հրամանատարը»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը