14 04 2021

Հետաքրքիր է` կա՞ բանաստեղծություն, որը կբացատրեր պատերազմի ավարտից 7 ամիս անց զոհերի թվի գաղտնի պահելը. Միքայել Մինասյան

Հետաքրքիր է` կա՞ բանաստեղծություն, որը կբացատրեր պատերազմի ավարտից 7 ամիս անց զոհերի թվի գաղտնի պահելը. Միքայել Մինասյան

Հետաքրքիր է՝ կա՞ բանաստեղծություն, որը կբացատրեր պատերազմի ավարտից 7 ամիս անց զոհերի թվի գաղտնի պահելը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում  կատարել Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը:

 

«Կա՞ պոեմ՝ անհետ կորածների թվի ու ճակատագրի մասին։

Գուցե նովե՞լ՝ սառնարաններում պահվող զինվորների մարմնի մասերի մասին։

 

Իսկ պատմվա՞ծք՝ անտառներում փտող մեր եղբայրների մարմինների մասին:

Կա՞ վեպ, որ կթեթևացնի գերիների տանջանքը։

Եվ ամենակարևորը. ինչո՞ւ ենք մենք այս ամոթի ու խայտառակության պատմությունը գրում մեր արյամբ ու արցունքներով»,- գրել է Միքայել Մինասյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ