7or.am-ը գրում է.
Ռոբերտ Քոչարյանի դեմ կարված գործը փուչիկի պես պայթեց։ Այլ կերպ չէր էլ կարող լինել։ ՍԴ–ն հակասահմանադրական ճանաչեց ՔՕ-ի տխրահռչակ 300.1 հոդվածը և հաստատեց այն, ինչի մասին գրեթե 3 տարի խոսում էին պրոֆեսիոնալ իրավաբանները, քաղաքական գործիչները, փորձագետները, ողջամիտ քաղաքացիները։
«Մարտի 1»–ի գործը Նիկոլի քաղաքական պատվերն էր՝ կոնկրետ քաղաքական ու աշխարհքաղաքական նպատակով։
Ռոբերտ Քոչարյանի ու ռազմաքաղաքական մյուս գործիչների քրեաքաղաքական հետապնդումը նախևառաջ ձեռնտու է մեր թշնամիներին՝ Թուրքիային ու Ադրբեջանին։ Պատահական չէ, որ «լուսապայծառ» Էդմոն Մարուքյանի շալակը բարձրացած ու պատգամավոր դարձած Արման Բաբաջանյանը, ավելի ճիշտ՝ Բաբաջանը ՍԴ որոշումից հետո ոռնում է հնարավոր բոլոր սորոսաթուրքական լրատվամիջոցներում։
«Մարտի 1»–ի գործը թուրքերին պետք էր Արցախյան 1–ին պատերազմի հաղթանակն արժեզրկելու և այդ հաղթանակը կերտած գործիչներին վարկաբեկելու համար։ Նիկոլն այդ ֆունկցիան կատարեց։ Այդ ֆունկցիայից, սակայն, հրաժարվեց անգամ Նիկոլի ձևավորած ՍԴ–ն, ինչը նյարդայնացրել է Էրդողանին։ Դրա համար էլ թուրքական 5–րդ շարասյան առաջամարտիկներից հանդիսացող Բաբաջանը հաչում է։ Հաչում է թուրքական շնիկի պես։
Սեփական մորը «ծախած», փաստաթղթերի կեղծումով բանակից թռած ու Քոչարյանի նախագահության շրջանում այդ հանցագործութունների համար պատժված Բաբաջանը 2008–ից հետո հայտնվեց ազատության մեջ, սկսեց ակտիվորեն հակառուսական քարոզ տանել, փչացնել հայ–ռուսական հարաբերությունները և ձեռքի հետ հաճախորդություն անել օրվա իշխանությունների համար։
Հետո սույն Բաբաջանը դարձավ թունդ հեղափոխական ու սկսեց նաիրիհունանյանություն անել «անկախ» պատգամավորի կարգավիճակով։ Հիմա սա ու իր նմանները զգում են, որ մոտ է առանց վազելինի համապատասխան դիրքում հայտնվելու պահը։ Զգում են ու խառնվել են իրար։
Ուշադրությո՛ւն դարձրեք՝ Քոչարյանի ու Հայաստանի շահերի դեմ ակտիվորեն աշխատում են վաղուց բացահայտված գործակալներն ու սորոսաթուրքական շրջանակները։ Ամեն ինչ շատ պարզ է ու տեսանելի։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը