12 04 2021

Անելու ենք ամեն ինչ, որ կառավարությունը ապրիլի 24-ին հրաժարական տա․ Արտակ Թովմասյան



«Երրորդ ուժ» կուսակցության հիմնադիր Արտակ Թովմասյանը լրագրողների հետ զրույցում Մենք հայտարարել ենք այս իշխանության դեմ 44 օրվա պայքարը, և անելու ենք ամեն ինչ, որ կառավարությունը ապրիլի 24-ին  հրաժարական տա։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Երրորդ ուժ» կուսակցության հիմնադիր Արտակ Թովմասյանը։

Թովմասյանը չբացառեց, որ  ընտրություններին կմասնակցեն դաշինքով։

«Մենք տարբեր քաղաքական ուժերի հետ հանդիպումներ և քննարկումներ ենք ունենում։ Եթե տեսնենք, որ կան առողջ քաղաքական ուժեր և մեր նպատակները նույնն են, կարող է միասին հանդես գանք։ Դեռ քննարկումներ ենք անում»։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ