Ադրբեջանում մնացած հայ գերիների վերադարձը Ռուսաստանի համար առաջնահերթ խնդիրներից է։ Այս մասին «Մոսկվայի տանը» լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։ «Գերիների խնդրի մասին խոսում են թե՛ մեր ղեկավարությունը, թե՛ խաղաղապահները։ Տարվում են աշխատանքներ, կա որոշակի առաջընթաց։ Գերիների հարցը Ռուսաստանի համար առաջնահերթ հարցերից է», - ասաց նա: Դեսպանն անդրադարձավ նաև ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի մատակարարումներին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը